Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    16.06.2015| 01:06
    ... թե որոշված է` օգոստոսին դաշնակցությունը մաս կկազմի խորհրդարանական կոալիցիայի: ՀՅԴ-ն ոտքը դրել մի կոշիկի մեջ` պահանջել է կրթության նախարարությունը, Սերժ Սարգսյանն էլ, ասում են, տեղի է տվել:
  • Ասում են...

    Ասում են...

    12.06.2015| 00:29
    ...թե Իրաքի Քիրկուկի քրդական հատվածում իր բիզնես-ծրագրերն առաջ տանող, այնտեղ նաև իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում, սակայն հանդիպել է ֆունդամենտալ Իրանի համապատասխան մարմիններին. նա փորձել է Պարսկաստան տանել բավականին մեծ քանակությամբ վիսկի, սակայն «սառել» է, և այժմ գումարային լուրջ դեբոշների մեջ է, քանզի Իրանում արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, էլ առավել ներմուծումը, ու հիմա իրեն հատուկ աճպարարությամբ ԱԺ պատգամավորը փորձում է դուրս գալ բավականին բարդ իրավիճակից:
  • Ասում են...

    Ասում են...

    09.06.2015| 00:12
    ...թե Հովիկ Աբրահամյանին մինչև տարեվերջ ժամանակ են տվել` շտկելու երկրի տնտեսության վիճակը, փորձելու լուծումներ գտնել «բանկրոտային» այս վիճակից դուրս գալու համար։
  • Ասում են...

    Ասում են...

    05.06.2015| 00:56
    ...թե պառլամենտ եկած ՀԷՑ-ի տնօրեն պարոն Բիբինի «вызывающий» պահվածքն ահավոր նյարդայնացրել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին, որոնք գազի ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները դրել «բարձի տակ», սպասում են` տեսնեն, թե Ռուսաստանն ինչ քաղաքականություն է որդեգրում Ադրբեջանի հետ հարաբերություններում` Ղարաբաղի հարցով, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների խնդրում. արդյո՞ք երեսից մի բան է ասում, տակից ցցեր խրում իրենց թափանիվի մեջ, որպեսզի իրենք հանկարծ ու կրկին չանցնեն Մելիք-Ադամյանով։
  • Ասում են...

    Ասում են...

    02.06.2015| 00:31
    ...թե քաղաքական կուլիսներում շունչները պահած սպասում են կադրային փոփոխությունների, որոնց առանցքը ՀՅԴ-ի` կոալիցիա մուտքն է:
  • Ասում են...

    Ասում են...

    26.05.2015| 00:32
    Ասել է` խիստ են շտապում էլէներգիայի հարցում, որպեսզի բունտ-բողոքը լինի, լռի, իրենք անցնեն հաջորդ էտապին` սահմանադրական հանրաքվեին:
  • Ասում են...

    Ասում են...

    22.05.2015| 06:51
    ...թե մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով ու նաև փորձել այդ «քելքն անմահացնել»:
  • Ասում են...

    Ասում են...

    19.05.2015| 00:46
    ...թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջինս շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաև ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու:
  • Ասում են...

    Ասում են...

    15.05.2015| 00:56
    ...թե առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի ՀՀԿ-ի հետ ուս ուսի պայքարել «հանուն հայրենիքի», այն է` սահմանադրական փոփոխությունների:
  • Ասում են...

    Ասում են...

    12.05.2015| 00:24
    ...թե Աբովյանի ընտրություններում ՀՀԿ-ն բաժանվել է երկու մասի. երկրորդ մասը, որը «տակից» Պալաչին` Արթուր Հարությունյանին ասել է` «առաջադրվի», ոչ միայն չի ցանկացել վերջինիս մերժել: